211652_close_icon
views-count3770 դիտում article-date 10:25 13-12-2017

Վաշինգտոնը պատրաստ է Փհենյանի հետ բանակցություններ սկսել՝ առանց նախապայմանների. Euronews

Անակնկալ շրջադարձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերություններում: Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեկ հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններին՝ առանց նախապայմանների: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2017/12/13/north-corea-tillerson]euronews[/url]-ը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նաուերթը նշել էր, որ Փհենյանի հետ բանակցությունները հնարավոր են, եթե վերջինս հրաժարվի միջուկային փորձարկումներից: «Մենք պատրաստ ենք առաջին հանդիպմանն առանց նախապայմանների: Եկեք հանդիպենք, խոսենք: Դա կարող է լինել կլոր կամ քառակուսի սեղանի շուրջ, եթե դա ձեզ համար կարևոր է: Բայց մենք պետք է, վերջապես նստենք միմյանց դիմաց և սկսենք ճանապարհային քարտեի մշակումը»,- երեկ ասել է Թիլերսոնը: Ճապոնիան հակառակը՝ պահանջում է առավելագույն ճնշում գործադրել պաշտոնական Փհենյանի վրա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր