211652_close_icon
views-count3962 դիտում article-date 13:52 13-12-2017

Ուկրաինան մտադիր է դադարեցնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը

Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը հայտարարել է, որ Կիևում մտադիր են քննարկել ՌԴ-ի հետ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցնելու հարցը։ Այդ մասին հաղորդել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։ «Կարծում եմ, որ 2018 թվականին մենք վերջնական որոշման մասին կհայտնենք»,-ասել է նախարարը։ Նա նշել է, որ Ուկրաինայում ուղևորատար գնացքներից միայն մեկն է ռուսական, որն աշխատում է «Քիշնև-Մոսկվա» երթուղով, և մի քանիսը՝ ուկրաինական, որոնք իրականացնում են դեպի Մոսկվա երթուղին։

Նմանատիպ նյութեր