211652_close_icon
views-count6762 դիտում article-date 09:49 13-12-2017

Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա»-ին անհատույց կտրամադրի 1.2 մլրդ դրամի գույք. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմին ամրացված ընդհանուր 1.2 միլիարդ դրամ հաշվեկշռային արժեքով գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգի նախագծերից: Հարցը կառավարության նիստում ներկայացնելու է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Աշոտ Մանուկյանը: Ստորև ներկայացնում ենք անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի ցանկը: – Մեղրի քաղաքի բարձր ճնշման կողմնատար գազատարը, որը գտնվում է Վահրավար գյուղում, գազաբաշխիչ կայանի սարքերի և սարքավորումների համալիր: – Մեղրի քաղաքի ցածր ճնշման գազատարներ, միջին ճնշման գազատարներ, սնող միջին ճնշման գազատարներ, գլխամասային հաշվիչ հանգույց` G-650, պահարանային գազակարգավորիչ (ՊԳԿԿ): – Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի գազամատակարարման ցանց, ցածր ճնշման գազատարներ, միջին ճնշման գազատարներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր