211652_close_icon
views-count7154 դիտում article-date 09:37 13-12-2017

Դատական հայց ընդդեմ եկեղեցու. լուրջ սկանդալ է հասունացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյաց Առաքելական եկեղեցու շուրջ լուրջ սկանդալ է հասունացել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 1-ին Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչ Արմեն Սուբնշանյանը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով վճարել իր ամենամյա արձակուրդները չօգտագործելու համար նախատեսված գումարը: 2016 թվականին գնացել է Ռուսաստան, հետ է վերադարձել և հիմա պահանջում է իր չօգտագործված արձակուրդի համար նախատեսված գումարը, որը կազմում է մոտ 300 հազար դրամ: Հետաքրքիր է, որ այս հարցը հնարավոր չի եղել կարգավորել բանակցությունների միջոցով, և եկեղեցու դեմ դատական հայց ներկայացնելու կարիք է առաջացել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր