211652_close_icon
views-count6649 դիտում article-date 09:13 13-12-2017

ԱԺ-ն Մալաթիայի յարմրկան չի, որ կանֆետ ու արաղ բաժանենք. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշել է խախտել տարիներով ձևավորված ավանդույթը և ԱԺ աշխատակազմին ամանորյա տոպրակներ չբաժանել: Մինչև այժմ ԱԺ ղեկավարությունը դիմում էր տարբեր գործարարների, որ նրանք իրենց արտադրանքից որոշ քանակություն հատկացնեն ԱԺ-ին՝ աշխատակազմին բաժանելու համար: Բաբլոյանը ասել է, որ իրենք աշխատակազմին պարգևավճար կտան, և ով ինչ ուզում է՝ թող գնի: «Խորհրդարանը Մալաթիայի յարմրկան չի, որ կանֆետ ու արաղ բաժանենք»,- ասել է Բաբլոյանը: Իսկ որպեսզի աշխատակազմին պարգևավճար տան, խնայում են ամեն ինչի վրա՝ սկսած ջեռուցումից մինչև տոնածառ: Այս տարի ԱԺ բակում տոնածառ չի դրվի, ու ամանորյա միջոցառումներ չեն կազմակերպվի: Չնայած երկրի տնտեսությունն աճում է, բայց փող չկա: Եղած փողն էլ ուղղվում է առողջապահությանը: «Փող չկա, բայց դուք դիմացեք, կարևորը առողջությունն է»,- ասել է ՌԴ վարչապետ Մեդվեդևը: ԵՏՄ անդամ Հայաստանի ԱԺ նախագահը միանգամայն համամիտ է նրա հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր