6509 դիտում
08:49 13-12-2017
Թանկացումից զատ, մենք ունենալու ենք նաև տեսականու նվազման և որակի խնդիրներ. Վահագն Խաչատրյան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ թանկացումից զատ, մենք ունենալու ենք նաև տեսականու նվազման և որակի խնդիրներ: Ընտրելու հնարավորությունն է խիստ նվազելու:
«Իսկ այն, որ մեզ ասում են, թե շուկա կմտնի դրան փոխարինող ԵՏՄ երկրներում արտադրվողը, ապա ԽՍՀՄ փորձը շատ դառն է, իմ անհանգստությունը դա է: Այն ժամանակ կար լվացքի փոշի՝ «Այնա», որն արտադրվում էր Երևանում, և կար մեկը՝ «Բարսը», որն Իրանից էր բերվում և արտադրվում էր ֆրանսիական տեխնոլոգիաներով: Դա թեկուզ մի քանի անգամ թանկ էր, բայց որակյալ էր ու մեծ դժվարությամբ էր ճարվում: Այդ նույն խնդիրը մենք հիմա էլ ունենք: Այն ապրանքները, որոնք ՀՀ են գալիս, որակական հատկանիշներով Վրաստան գնացողներին զիջում են: Նորից կանգնելու ենք ԽՍՀՄ-ին հատուկ հոգեբանության առաջ, թե ինչպես անենք, որ դրսից մեկին խնդրենք մեզ այս իրը բերի»,- նշեց տնտեսագետը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1824 դիտում
15:15 18-10-2021
Ռուբեն Սահակյանը լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր. Ռոբերտ Քոչարյան
Այս բաժնից
595 դիտում
08:16 16-04-2024
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
1150 դիտում
07:57 16-04-2024
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»