211652_close_icon
views-count11345 դիտում article-date 23:03 12-12-2017

Պոլ Պոգբա. Հանուն «Մանչեսթեր Յունայթեդի» մերժեցի «Ռեալին»

«Մանչեսթեր Յունայթեդի» կսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է, որ «Յուվենտուսից» Անգլիա վերադառնալուց առաջ կարող էր տեղափոխվել «Ռեալ»: «Ես իսկապես առաջարկ ունեի «Ռեալից», մտածում էի դրա վրա, որպեսզի տեղափոխվեմ այնտեղ, սակայն միևնույն ժամանակ մտածում էի «ՄՅՈւ»-ի մասին: Բայց այդ զգացողությունը միշտ իմ սրտում կար: Այն ինձ հուշեց, որ ես պետք է վերադառնամ «ՄՅՈւ»: Չէի գիտակցում, թե ինչ կլինի: Բայց արդյունքում ես դա արեցի և չեմ զղջում: Երբեք չեմ զղջացել իմ ընտրության համար», ասել է Պոգբան:

Նմանատիպ նյութեր