2868 դիտում
23:18 12-12-2017
Կրթության լրացուցիչ հնարավորություններ կընձեռվեն զորացրվող երիտասարդների համար
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, պաշտպանության նախարարությունում կայացել է հանդիպում, որի ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, երիտասարդական հարցերով զբաղվող կազմակերպությունների և ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների ղեկավարներին առաջարկել է քննարկել զինվորական ծառայությունից զորացրվող երիտասարդներին ԲՈՒՀ-եր ընդունվելու լրացուցիչ հնարավորություններ ընձեռելու հարցը։
Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ «Դիտակետ» ծրագրով անցկացված լայնածավալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները վկայում են, որ պարտադիր զինվորական ծառայության մեկնած երիտասարդների պատկառելի հատվածը ցանկություն ունի զորացրվելուց հետո ԲՈԻՀ ընդունվել, կամ շարունակել զորակոչվելու պատճառով կիսատ թողած բարձրագույն կրթությունը։
Վիգեն Սարգսյանի համոզմամբ՝ եթե բարձրագույն ուսումնական հաստատությունները կարողանան համապատասխան աշխատանք տանել զորացրվող զինծառայողների շրջանում և որոշակի պայմաններ ստեղծեն նրանց ընդունելության քննությունների ժամկետները զորացրման ժամանակահատվածին համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչպես նաև ներկայացնեն նման դեպքերում պետության կողմից առաջարկվող արտոնությունները, ապա էապես կմեծանա ԲՈՒՀ-եր դիմած զորացրված երիտասարդների քանակը։
Պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցություն ցուցաբերել ԲՈՒՀ-երին՝ իրենց կողմից առաջարկվող մասնագիտությունների, ընդունելության կարգի և այլ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման համար զորամասերում զորացրվող զինծառայողների հետ հանդիպում-քննարկումներ կազմակերպելու հարցում։
Հանդիպման մասնակիցները ողջունել են Վիգեն Սարգսյանի առաջարկը՝ վստահեցնելով, որ գործուն քայլեր կձեռնարկեն դրա իրագործման ուղղությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
4056 դիտում
22:00 25-01-2017
«Զորացրվող մեր քաղաքացին պետք է լինի շատ ավելի կրթված». ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Գաղափարների մրցույթ»
2526 դիտում
22:26 29-07-2021
Շարունակվում են զորացրվող զինծառայողների հրաժեշտի հանդիսավոր միջոցառումները
1228 դիտում
17:15 11-03-2023
Սուրեն Պապիկյանը հանդիպել է զորացրվող զինվորների հետ
Այս բաժնից
958 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
562 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
382 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը