2477 դիտում
22:50 12-12-2017
ԱՄՆ փորձագիտական խումբը Հայաստանին կաջակցի հակահրդեհային միջոցառումների պլանավորման և մշակման գործում
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ԱՄՆ դեսպանության պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Դոնալդ Հարփերի և ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման թիմի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթի գլխավորած պատվիրակությանը:
Թիմի՝ Հայաստան այցի նպատակն է փորձագիտական աջակցություն ցուցաբերել Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացման, անտառային հրդեհների կանխարգելիչ աշխատանքների իրականացման գործում, ինչպես նաև՝ ազգային կանխարգելիչ կարողությունների գնահատման և զարգացման նպատակով խորհրդատվության տրամադրումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փորձագիտական ուսումնասիրության իրականացման մեխանիզմները, ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նախանշեց փորձագիտական աշխատանքից ակնկալվող առաջնահերթությունները. մասնավորապես՝ հրդեհային վտանգավոր ժամանակահատվածում անտառային տնտեսությունների մոնիթորինգի մեխանիզմները, կանխարգելման աշխատանքների իրականացման արդիական մեթոդները և մեխանիզմները, ինչպես նաև՝ հայկական կողմից ամերիկյան լավագույն փորձի ուսումնասիրությունը՝ լեռնային շրջաններում ցամաքային հրդեհաշիջում իրականացնելու գործում:
ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման թիմի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթն ընդգծեց հրդեհային վտանգավոր ժամանակահատվածում հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների իրականացման կարևորությունը, ինչպես նաև՝ նշեց, որ անտառային հրդեհների դեպքում շատ կարևոր է ցամաքային և օդային հրդեհաշիջման համակցված աշխատանքը:
Հանդիպման ավարտին ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն ձեռքբերվեց անտառային հրդեհների դեմ պայքարի մեխանիզմների և մեթոդաբանության մշակման վերաբերյալ:
Նշենք, որ փորձագիտական թիմն այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատ՝ ծանոթանալու ՀՀ ԱԻՆ-ի հրդեհաշիջման կարողություններին, իսկ վաղը՝ դեկտեմբերի 13-ին, ԱՄՆ փորձագիտական թիմն այցելելու է Խոսրովի անտառ՝ տեղում ուսումնասիրություններ իրականացնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1429 դիտում
18:30 06-11-2018
Զինված ուժերում անցկացվել են պատրաստության միջոցառումների պլանավորման աշխատանքներ
783 դիտում
13:37 06-12-2019
Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում ներդրումների ներգրավմանը և կին ձեռնարկատերերի հզորացմանը
Այս բաժնից
436 դիտում
09:42 23-04-2024
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
967 դիտում
09:22 23-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
487 դիտում
23:42 22-04-2024
Հանուն Արևմուտքի Իրանի հետ էլ ենք թշնամանում․ Մեսրոպ Առաքելյան