211652_close_icon
views-count7952 դիտում article-date 20:58 12-12-2017

Կառավարությունն իր առաջիկա նիստում կքննարկի ամանորյա արձակուրդները կրճատելու նախագիծը

Հայաստանի կառավարությունն իր առաջիկա նիստում կքննարկի ամանորյա արձակուրդները կրճատելու նախագիծը։ Այդ մասին տեղեկացնում է կառավարության e-gov.am կայքը։ Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 1-ին հոդվածում, հոդվածից հանել «, հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ)» բառերը, և ոչ աշխատանքային օրեր թողնել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու 2-ը, նաև հունվարի 6-ը, իսկ հունվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածը դառնալու է աշխատանքային։ [b] Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1-ից:[/b]

Նմանատիպ նյութեր