211652_close_icon
views-count2876 դիտում article-date 21:12 12-12-2017

Երևանում հանդիպել են Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների տեղակալները

Դեկտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գերատեսչությունների պատվիրակությունների միջև աշխատանքային հանդիպում՝ ԱԳ նախարարների տեղակալներ Կարեն Նազարյանի և Էմիլ Կայկիևի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, հանդիպմանը փոխնախարար Կարեն Նազարյանը կարևորել է երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև անցկացվող պարբերական հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել մտքերի փոխանակում արտաքին տնտեսական քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։ Նախարարի տեղակալ Նազարյանն անդրադարձել է նաև եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը, որն ընթանում է տարբեր ինտեգրացիոն ձևաչափերում ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին համահունչ։ Երևան աշխատանքային այցի շրջանակում Ղրղզստանի պատվիրակությունը հանդիպել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին, որի ընթացքում քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր