211652_close_icon
views-count4693 դիտում article-date 19:39 12-12-2017

Հայ թաեքվոնդոյիստները հանդես եկան իրենց հնարավորությունների սահմաններում

Դեկտեմբերի 7-ից 9-ը Սոֆիայում անցկացվեց թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը օլիմպիական քաշային կարգերում: Գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը, Սերգեյ Վարդազարյանը (երկուսն էլ՝ 68 կգ) և Արսեն Գրիգորյանը (87 կգ): Մեր մարզիկները չկարողացան զբաղեցնել մրցանակային տեղեր: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Գևորգ Դանիելյանը հայտնեց, որ իր սաներից երեքը հաղթել են մեկնարկային մենամարտերում, բայց հետո պարտվել ՌԴ-ն ներկայացնող մրցակիցներին՝ Եվրոպայի ապագա չեմպիոններին: «Տղաներն իրենց հնարավորությունների սահմաններում հանդես եկան: Մրցաշրջանն ամփոփելով՝ մեր աշխատանքը բավարար կգնահատեմ: Ապրիլին Թեհրանում G1 կարգի ուժեղ մրցաշար էր անցկացվել, որտեղ Արսեն Գրիգորյանը նվաճել էր ոսկե մեդալ, իսկ Սերգեյ Վարդազարյանը՝ բրոնզե: Օգոստոսին Թայվանում (Թայբեյ)՝ Համաշխարհային ունիվերսիադայում, Սերգեյ Վարդազարյանը դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ մեկ ամիս առաջ Բուդապեշտում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Ռոման Հայրապետովը դարձել էր արծաթե մեդալակիր, Անդրանիկ Խաչատրյանը՝ բրոնզե: Կարելի է ասել, որ հայաստանցի թաեքվոնդոյիստներն այս տարի իրենց հնարավորությունների սահմաններում հանդես եկան»,- եզրափակեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:

Նմանատիպ նյութեր