Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում կատարվեց Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղից 24-ամյա Լյուդվիգ Եղիազարյանի և Գավառի մանկատան նախկին սան, 21-ամյա Արփինե Ղազարյանի պսակադարության արարողությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պսակադրության բոլոր ծախսերը հոգացել է «Մեգերյան Կարպետ» ընկերությունը՝ նախագահ Ռաֆֆի Մեգերյանի գլխավորությամբ:
Նորապսակ զույգը քավորական ընտանիք է ընտրել Եղիազարյանների ընտանիքին՝ Արմանին և Աիդային:
Խնջույքը անցկացվում է «Մեգերյան Կարպետ» ընկերությունում:
Լյուդվիգը Արփինեին ամուսնության առաջարկություն է արել 1 տարի առաջ՝ հենց «Մեգերյան Կարպետ»-ում՝ «Մեր տունը» հիմնադրամի 10-ամյակը նշելու ժամանակ:
SHAMSHYAN.com-ը սրտանց շնորհավորում է նորապսակներին, ցանկանալով առողջություն, երջանկություն: Թող Աստծո աջն ու խաչը անպակաս լինի նորաստեղծ ընտանիքի գլխից, իսկ ընտանիքը լի լինի սիրով ու ջերմությամբ:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի ու Սմբատ Պետրոսյանի