211652_close_icon
views-count17827 դիտում article-date 18:47 12-12-2017

Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից հետո տեղի ունեցած խոշոր ընդհարումը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ-ի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից հետո (2:1) թիմերի խաղացողների և մարզիչների միջև տեղի ունեցած խոշոր [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/11/1084378/]ընդհարումը[/url]: «Խաղից հետո մենք երկրպագուների հետ տոնել ենք հաղթանակը, հետո գնացել հանդերձարան, որպեսզի շարունակենք տոնել: Երբ մենք պարտվում ենք, փորձում ենք ընդունել պարտությունը, սակայն երբ հաղթում ենք, ապա տոնում ենք: Մենք հաղթել էինք դերբիում, մարդիկ ի՞նչ էին սպասում մեզանից: Որ չպե՞տք է նշեինք: Մենք հաղթանակը փորձել ենք տոնել հանդերձարանում: Մենք դա անում ենք միայն հարմար պահերի, ինչպես դա եղավ Նեապոլում հաղթելուց հետո: Մենք պետք է դա անեինք, բայց՝ հանդերձարանի ներսում: Ես այն մարդն եմ, որը նրանց խթանել է ուրախանալ, բայց՝ փակ դռների ներսում: Հուսով եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել, չի կրկնվի», ասել է Գվարդիոլան: Հիշեցնենք, որ կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դուր չի եկել, որ հյուրերը շատ բուռն են նշել հաղթանակը՝ հանդերձարանում բարձր երաժշտություն միացնելով:

Նմանատիպ նյութեր