211652_close_icon
views-count6923 դիտում article-date 18:04 12-12-2017

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 35.000 եվրո փոխհատուցում վճարել Մինաս Սարգսյանի իրավահաջորդներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատը հրապարակել է նախադեպային «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով արդար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշումը: Ադրբեջանի դեմ հայցը ներկայացրել էր 2006թ.՝ Արցախի հակամարտության ժամանակ տեղահանված, Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը: Նա 374.814 եվրո փոխհատուցում էր պահանջել 1992թ. հունիսին Գյուլիստանից հարկադրաբար տեղահանման ենթարկվելու ու այնտեղ թողած ունեցվածքը հետ բերելու անկարողության համար: Նա նաև նշել էր, որ Ադրբեջանը մի քանի անգամ մերժել է հայրենի գյուղ վերադառնալու ու այնտեղ թողած սեփականությունը տնօրինելու իր դիմումները։ Մինաս Սարգսյանը կյանքից հեռացել է 2009թ.: Նրա մահից հետո այրին ու երեխաները ճանաչվել են իրավահաջորդ: Այսօր ՄԻԵԴ-ի մեծ պալատը հրապարակել է այս գործով կայացրած վճիռն, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է Մինաս Սարգսյանի իրավահաջորդներին՝ Վլադիմիր և Ծովինար Սարգսյաններին, 35.000 եվրո վճարի՝ նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև դատական ծախսերի համար:

Նմանատիպ նյութեր