211652_close_icon
views-count7332 դիտում article-date 17:10 12-12-2017

Հայաստանի և ԵՄ միջև վիզայի ազատականացումը առանձին և տևական գործընթաց է. Ֆրանսիայի դեսպան

«Այսօր մենք գիտակցում ենք այն արժեքը, որով օժտված է նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: Դեսպանը նկատեց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը համապարփակ փաստաթուղթ է, որը բացի առևտրային դյուրինացված մոտեցումներից՝ ճյուղային համագործակցության հնարավորություններ է ընձեռում: Լաքոտը պարզաբանեց, որ Հայաստանի և Եվրամիության միջ վիզայի ռեժիմի ազատականացման հարցն առանձին և տևական գործընթաց է և ներառված չէ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրում։ «Այս գործընթացի համար շատ կարևոր է որոշակի պայմանավորվածությունների գոհացուցիչ համապատասխանեցումը: Երբ այդ անհրաժեշտ պայմաններն ի մի բերված լինեն, վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացի բանակցությունների մեկնարկը կտրվի, ինչն էլ ենթադրվում է՝ պետք է հանգեցնի վիզայի ռեժիմի ազատականացմանը»,- ասել է Ժոնաթան Լաքոտը: Դեսպանը վստահեցրեց նաև, որ Ֆրանսիան վճռականորեն լծվել է Արցախի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծման տանող աշխատանքին: «Ֆրանսիան իր վճռականությունն է ցուցաբերում լիակատար կերպով իրականացնել այն պարտավորությունները, որ ստանձնել է Մինսկի խմբի կազմում»,- ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:

Նմանատիպ նյութեր