211652_close_icon
views-count27537 դիտում article-date 15:19 12-12-2017

Հայաստանում հրատարակվել է թուրք գրողի թարգմանական բացառիկ մեթոդով թարգմանված գիրքը, 7 թարգմանիչ է աշխատել այդ գրքի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում առաջին անգամ կիրառվել է Ջուդայի մեթոդով գեղարվեստական ստեղծագործության թարգմանության փորձ: Խոսքը թուրք գրող Բուրգյուլ Օղուզի «Հահ» վեպի մասին է, որը Հայաստանում թարգմանել է միանգամից 7 հոգի: «Աշխատել ենք էսպես՝ գիրքը բաժանվել է 7 թարգմանչի միջեւ, յուրաքանչյուրին ինչ-ինչ հատված է ընկել, աշխատել ենք թարգմանված կտորների վրա»,-ասում է գրքի խմբագիր Զավեն Բոյաջյանը: Նա տեղեկացնում է, որ գիրքը պատահական գործ չէ, այն թարգմանվել է եվրոպական մի քանի լեզվով եւ 2014-ին ստացել է Եվրոմիության մրցանակը: Գրող Առաքել Սեմիրջյանը գրքի առաջին ընթերցողներից է: Նա ասում է, որ այս թարգմանությունը կօգնի, որպեսզի ապամիֆականացվեն Թուրքիայի մասին հայ մարդու պատկերացումները: «Բուրգյուլ Օղուզը վեպում ոչ միայն ինքն իրեն է ներկայացրել, այլեւ իրենց աշուղական երկերն ու համաշխարհային գրականությունը: Ես շատ կուզենայի, որ Ջուդայի մեթոդը կիրառվեր նաեւ Թուրքիայում հայաստանցի որեւէ գրողի գործը թարգմանելիս»: Գիրքը հրատարակած «Անտարեսի» ղեկավար Արմեն Մարտիրոսյանի կարծիքով ոչ միայն գրականության, այլեւ արվեստի մյուս ճյուղերով պետք է հասնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Մշակույթը ճանապարհ է առեւտրի համար, մշակույթը ճանապարհ է մարդկային հարաբերությունների համար, մշակույթը ճանապարհ է քաղաքականության համար: Քանի դեռ մեր ղեկավարները չեն կարողանում էս պատուհանը դուռ սարքեն, եկեք մենք անենք, օգնենք Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարությանը, որպեսզի էդ սահմանները բացեն»,-ասում է Արմեն Մարտիրոսյանը: Ի դեպ, դեկտեմբերի 16-ին Բուրգյուլ Օղուզն անձամբ ներկա կլինի «Նավավարում» իր գրքի շնորհանդես քննարկմանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր