211652_close_icon
views-count10362 դիտում article-date 14:15 12-12-2017

Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում նոր սառցե ներկայացում է տեղի ունեցել

Երևանի քաղաքապետարանի «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում տեղի է ունեցել «Դեպի ապագա» սառցե ներկայացման պրեմիերան, որին ներկա է գտնվել քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: Ներկայացումը բաղկացած է եղել երկու հիմնական հատվածներից: Առաջին հատվածում ներկայացվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի գեղարվեստական բեմականացումը սառույցի վրա, իսկ երկրորդ հատվածում հանդիսատեսներն ունկնդրել են գեղեցիկ համարներ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի սաների, ինչպես նաև «Բալետ սառույցի վրա» խմբի կատարմամբ: Միջոցառման ներկաները խոստովանել են, որ մեծ բավականություն են ստացել ներկայացումից՝ վերապրելով բեմականացված տեսարաններն ու հիանալով բազմապիսի գեղարվեստական համարներով:

Նմանատիպ նյութեր