211652_close_icon
views-count4469 դիտում article-date 13:25 12-12-2017

London Chess Classic. Արոնյանը վերջին տուրում առաջին պարտությունը կրեց. չեմպիոն դարձավ Կարուանան

Լոնդոնում ավարտվեց London Chess Classic մրցաշարը: 9-րդ տուրից հետո Յան Նեպոմնյաշչին և Ֆաբիանո Կարուանան վաստակեցին 6-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Հաղթողին որոշելու համար խաղարկվեցին լրացուցիչ արագ շախմատի պարտիաներ, որտեղ Ֆաբիանո Կարուանան 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Նեպոմնյաշչու նկատմամբ և դարձավ մրցաշարի հաղթող: Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը 5-ական միավորով կիսեցին 3-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Կարլսենը գրավեց 3-րդ հորիզոնականը: Լևոն Արոնյանը, վերջին տուրում Կարլսենից կրած պարտությունից հետո, զիջեց դիրքերը և 4 միավորով գրավեց 7-րդ հորիզոնականը: Ճիշտ է, Արոնյանը սրանով ոչինչ չի կորցնում, քանի որ արդեն հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր