211652_close_icon
views-count4924 դիտում article-date 08:52 12-12-2017

Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավ է սկսել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանի ունեցած ծավալուն ելույթը նախընտրական ելույթի տրամաբանություն ուներ: Այս մասին քաղաքագետն ասաց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ խոսելով Սարգսյանի ելույթում հնչած գնահատականների մասին: «Հաշվի առնելով, որ 2018 թվականի ապրիլից հետո այսօրվա նման նախագահ և վարչապետ չի լինելու, լինելու է պետության մի դեմք, որը պատասխանատու է լինելու այսօրվա վարչապետի և նախագահի գործողությունների համար: Այսինքն՝ և՛ տնտեսության համար, և՛ արտաքին քաղաքականության: Դա պետության առաջին դեմքի ելույթ էր, և դա ընդամենը իմ պատկերացմամբ նախընտրական ելույթ էր: Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր