211652_close_icon
views-count20132 դիտում article-date 21:33 11-12-2017

Եզրափակչում հայ մարզիկը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող ուժեղագույն մարզիկ Ֆարիդ Կասումովին. Հայաստանի հավաքականի մարզիկ Արթուր Առուշանյանը դարձել է չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում կայացած Կիոկուշին կարատեի աշխարհի միության (KWU) աշխարհի 3-րդ առաջնության մինչև 60 կգ քաշային կարգում Կիոկուշին Կարատե Դո Ազգային Ֆեդերացիայի, Երևանի Կիոկուշին Ֆեդերացիայի և Կիոկուշին Կարատեի Հայաստանի հավաքականի մարզիկ Արթուր Առուշանյանը դարձել է չեմպիոն: Եզրափակչում հայ մարզիկը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող ուժեղագույն մարզիկ Ֆարիդ Կասումովին: Ի դեպ, Առուշանյանը (միջազգային սև գոտի, 2-րդ դան) աշխարհում դեռևս միակ մարզիկն է, ով հանդիսանում է այս հեղինակավոր մրցաշարի կրկնակի չեմպիոն: Առաջնության նախօրեին KWU-ն իր պաշտոնական էջում ներկայացրել է 3-րդ KWUCHAMP-ի ֆավորիտներին: Ներկայացվել են մարզիկների վիճակագրական տվյալները՝ հաշվարկված վերջին կանխատեսումները, որոնք հիմնված են 2015թ-ից մինչ այսօր կարատեիստների հաջողությունների հիման վրա: Տվյալ քաշային կարգում (20 մասնակից) աշխարհի 2 նախկին առաջնությունների հաղթողներների շարքում էր գործող չեմպիոն Արթուր Առուշանյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր