211652_close_icon
views-count9997 դիտում article-date 20:45 11-12-2017

Պուտինը ժամանել է Թուրքիա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքիա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություննրեով՝ ՌԴ նախագահը Թուրքիայում բանակցություններ կանցկացնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Էրդողանը կքննարկեն Սիրիայի հարցը: [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/11/1084382/]Հիշեցնենք,[/url] որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել էր Սիրիայի «Խմեյմին» ավիաբազա, որտեղ տեղակայված է ռուսական զորքը։ Սիրիայից նա մեկնել էր Եգիպտոս, որտեղ այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթթեհ աս-Սիսիի հետ հանդիպում էր անցկացրել։ Քննարկվել էին ռուս-եգիպտական հարաբերությունների զարգացումը, համագործակցությունը մի շարք ոլորտներում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր