211652_close_icon
views-count8811 դիտում article-date 20:39 11-12-2017

Կայացավ Հայկական Պրոֆեսիոնալ K-1 Ֆեդերացիայի թիմային գավաթի բաց առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի տարբեր ֆեդերացիաների մարզիկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ Հայկական Պրոֆեսիոնալ K-1 Ֆեդերացիայի թիմային գավաթի բաց առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի տարբեր ֆեդերացիաներ: Թիմային առաջին տեղի գավաթը շահեց Վարդենիսի ԲԵՄՄ թիմը՝ Արմեն Բուդոյանի գլխավորությամբ, երկրորդ տեղը շահեց Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի թիմը՝ Վահան Աբոյանի գլխավորությամբ և երրորդ տեղը զբաղեցրեց Ջավախքից եկած թիմը՝ Սերգեյ Տոնապետյանի գլխավորությամբ: K-1 Ֆեդերացիայից մասնակցեցին 17 մարզիկներ, որոնցից 11-ը գրավեցին պատվավոր առաջին հորիզոնականը, իսկ 6 հոգի գրավեցին 2-րդ հորիզոնականը: Լուսանկարները՝ Քրիստինե Սարգսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր