211652_close_icon
views-count3786 դիտում article-date 23:05 11-12-2017

Բելառուսում ՀՀ դեսպանությունը մասնակցել է դիվանագիտական բարեգործական տոնավաճառին

Դեկտեմբերի 9-ին Մինսկի Պեկին հյուրանոցում կայացավ Սուրբ Ծննդյան բարեգործական տոնավաճառ, որը կազմակերպել էր դեսպանների, դիվանագետների և օտարերկրյա ներկայացուցիչների կանանց Մինսկի միջազգային ակումբը: Տոնավաճառին ակտիվ մասնակցություն ունեցավ Բելառուսում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հայկական ապրանքները, հուշանվերները, ինչպես նաև հայկական խոհանոցի ուտեստներն ու քաղցրավենիքները: Միջոցառմանը նաև կատարմամբ հանդես եկավ «Էրեբունի» պարային համույթը: Հայկական տաղավարը լայնորեն լուսաբանվեց տեղական ԶԼՄ-ների կողմից:

Նմանատիպ նյութեր