211652_close_icon
views-count12833 դիտում article-date 19:04 11-12-2017

Ժոզե Մոուրինյո. Անգլիայի չեմպիոնի հարցը լուծված է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/10/1084355/]պարտությունը[/url] (1:2): «Իմ առաջին արձագանքը. ցավում եմ մրցավար Մայքլ Օլիվերի համար, քանի որ նա շատ լավ աշխատեց, բայց՝ ցավոք, էական սխալ թույլ տվեց: «Մանչեսթեր Սիթին» հաղթեց առանց մեր 11մ. հարվածի, որը Էրերայի դեմ խախտում անելու համար չնշանակեցին: Եթե հաշիվը դառնար 2:2, կմնար 20 րոպե, որպեսզի ևս մեկ գոլ լիներ: Դա բացահայտ 11 մետրանոց էր: Ինչ վերաբերում է չեմպիոնության համար պայքարին, ապա այն ավարտված է: «Մանչեսթեր Սիթին» շատ լավ թիմ է, նրանց կողմն է բախտը, ֆուտբոլային աստվածները նրանց կողքին են կանգնած», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր