211652_close_icon
views-count29321 դիտում article-date 17:29 11-12-2017

Ֆիզիկական անձինք 3-րդ երկրներից կարող են հանգիստ մեքենա ներկրել. արգելքը նրանց չի վերաբերում. Միրումյան

Ֆիզիկական անձինք 3-րդ երկրներից մեքենա ներկրելիս արգելքի չեն հանդիպի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: «Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը սահմանափակումներ չի նախատեսի քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծման ժամանակ: Հիմա մամուլում կարծես թե ապատեղեկատվություն է շրջանառվում` կապված երրորդ երկրներից ապրանքների ներմուծման, մասնավորապես, զուգահեռ ներմուծման մասով: Դրանցում ասվում է, որ 2018 թվականից մասնավորապես ֆիզիկական անձինք չեն կարողանա մեքենա ներմուծել 3-րդ երկրներից: Ես ուզում եմ նշել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում օրենսդրության դրույթներին, որը չի վերաբերում ընդհանրապես ֆիզիկական անձանց կողմից կատարվող ներմուծումներին: Բնականաբար, եթե քաղաքացին 2018թ. հունվարի 1-ից Ճապոնիայից որեւէ մակնիշի մեքենա է ներմուծում, ապա նա կարող է ազատ ներմուծել, ինչպես ներկայում»,- ասաց Վախթանգ Միրումյանը: Նրա խոսքով, 2015-ի հունվարի 1-ին ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, ի թիվս այլ բացառությունների, Հայաստանը զուգահեռ ներմուծման արգելքի մասով ստացել է երեք տարի անցումային ժամանակահատված, այսինքն հունվարի 1-ից այդ սահմանափակումը վերաբերելու է բիզնես նպատակներով կատարվող ներմուծումներին:

Նմանատիպ նյութեր