211652_close_icon
views-count22388 դիտում article-date 18:46 11-12-2017

Կայացել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակության այցը Իտալիայի հանրապետություն

Երկկողմ համագործակցության շրջանակում, դեկտեմբերի 3-ից 8-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն: Այցի շրջանակում գնդապետ Բաղդասարյանը հանդիպել է Կարաբինիերի շարժական և մասնագիտացված միավորների հրամանատար, գեներալ-գնդապետ Սաբինո Կավալիերիի հետ: Այնուհետև, Լիվերնո քաղաքում Կարաբինիերի երկրորդ շարժական բրիգադի շտաբում կայացել է հանդիպում բրիգադի հրամանատարի և անձակազմի հետ: Այցի շրջանակում, Վիչենզա քաղաքում գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կայունարար ոստիկանական ստորաբաժանումների գերազանցության կենտրոն, որտեղ կայացել է հանդիպում կենտրոնի տնօրեն գեներալ-մայոր Ջիովաննի Պիետրո Բարբանոյի հետ: Այցի շրջանակում ձեռք են բերվել հետագա համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր