211652_close_icon
views-count7020 դիտում article-date 16:25 11-12-2017

Պուտինը հրահանգել է դուրս բերել ռուսական զորքը Սիրիայից

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայում հրահանգել է ՌԴ ՊՆ-ին սկսել Սիրիայի տարածքից ռուսական կոնտիգենտի դուրսբերման գործընթացը, հաղորդում է Tass-ը։ Հայտարարությունը նա արել է ռուս զինծառայողների հետ հանդիպման ժամանակ. «Պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի ղեկավարին հրաման է տրված՝ անցնել զորքի մեծ մասի դուրբերման գործընթացին»։ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանն ավելի հզոր հարված կհասցնի ահաբեկիչներին, եթե նրանք կրկին փորձեն խոչընդոտել Սիրիայի խաղաղությունը։

Նմանատիպ նյութեր