211652_close_icon
views-count5187 դիտում article-date 15:44 11-12-2017

Պուտինը ժամանել է Սիրիա, այնտեղից էլ մեկնել Եգիպտոս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել է Սիրիայի «Խմեյմին» ավիաբազա, որտեղ տեղակայված է ռուսական զորքը, հաղորդում է Ria Novosti-ն։ Սիրիայից նա մեկնել է Եգիպտոս, որտեղ այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթթեհ աս-Սիսիի հետ հանդիպում է անցկացնելու։ Քննարկվելու են ռուս-եգիպտական հարաբերությունների զարգացումը, համագործակցությունը մի շարք ոլորտներում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Եգիպտոսից ՌԴ նախագահը մեկնելու է Թուրքիա՝ հանդիպելու այդ երկրի նախագահ Էրդողանի հետ։ Այնտեղ նույնպես քննարկվելու են միջազգային առանցքային հարցեր։

Նմանատիպ նյութեր