211652_close_icon
views-count23467 դիտում article-date 14:29 11-12-2017

Ծեծկռտուք «ՄՅՈւ»-«Ման Սիթի» խաղից հետո. «Սիթիի» խաղացողները շշով հարվածել են Մոուրինյոյի գլխին

Անգլիայի առաջնության 16-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/10/1084355/]հանդիպումից[/url] (1:2) հետո թիմերի խաղացողների և մարզիչների միջև «Օլդ Տրաֆորդի» ենթատրիբունային տարածքում ընդհարում է եղել: Կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դուր չի եկել, որ հյուրերը շատ բուռն են նշել հաղթանակը՝ հանդերձարանում բարձր երաժշտություն միացնելով: Պորտուգալացին «քաղաքաբնակներին» խնդրել է հարգանք ցուցաբերել մրցակցի հանդեպ, սակայն նրա և «Սիթիի» դարպասապահ Էդերսոնի միջև լեզվակռիվ է սկսվել, մարզիչ ու խաղացողը պորտուգալերեն գոռացել են միմյանց վրա: Այնուհետև վիճաբանությանը միացել են այլ ֆուտբոլիստներ: Արդյունքում Մոուրինյոյի գլխին հարվածել են շշով և կաթ լցրել, իսկ «Սիթիի» երկրորդ մարզիչ Միկել Արտետայի հոնքն են պատռել: Ընդհարմանը ակտիվ մասնակցություն է ունեցել «Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն: Ծեծկռտուքը դադարեցվել է միայն «Օլդ Տրաֆորդի» անվտանգության ծառայության միջամտությունից հետո:

Նմանատիպ նյութեր