211652_close_icon
views-count3863 դիտում article-date 14:35 11-12-2017

Բելառուսի ռազմական պատմության պետական թանգարանում բացվել է Մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված ցուցահանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանության և «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման հիմնադրամի աջակցությամբ Բելառուսի ռազմական պատմության պետական թանգարանում տեղի ունեցավ ցուցահանդես՝ նվիրված մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, բելառուս զինվորականներ, ուսանողներ և մտավորականության ներկայացուցիչներ: Դեսպան Եսայանը, ելույթ ունենալով ցուցահանդեսին, շնորհակալություն հայտնեց բելառուս ժողովրդից՝ մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված ցուցահանդեսը կազմակերպելու և Հայրենական մեծ պատերազմի հրամանատարների ու հերոսների, ինչպես նաև ընդհանուր հաղթանակի մասին հիշողությունը վառ պահելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր