211652_close_icon
views-count3901 դիտում article-date 13:27 11-12-2017

ՀՀ արտգործնախարարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 11-ին ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քարոլին Մյուգարին և Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ Ամերիկայի հայկական համագումարի բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև՝ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։ Անդրադարձ արվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։ Հանգամանալից քննարկվեցին համահայկական օրակարգի հարցեր:

Նմանատիպ նյութեր