211652_close_icon
views-count12364 դիտում article-date 23:18 10-12-2017

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց Մոուրինյոյի թիմին և շարունակում է ռեկորդներ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» «Օլդ Տրաֆորդում» 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Բավական լարված ու դիտարժան այս խաղում Խոսեպ Գվարդիոլայի սաները ավելի հաջողակ գտնվեցին. Դավիդ Սիլվայի և Նիկոլաս Օտամենդիի գոլերին «Յունայթեդը» պատասխանեց միայն Մարկուս Ռեշֆորդի գոլով: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» էլ ավելի մեծացրեց միավորների տարբերությունը 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից». 46-ը՝ 35-ի դիմաց: «Մանչեսթեր Սիթին» երևի արդեն միայն մեկ մրցակից ունի այս մրցաշրջանում՝ տարատեսակ ռեկորդները. 15-րդ անընդմեջ հաղթանակը ԱՊԼ-ում, միավորների լավագույն ցուցանիշը՝ 16 տուրից հետո, հետո կընկնի թերևս գոլերի քանակի ռեկորդը: Իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ տնային անպարտելի հանդիպումների ռեկորդ սահմանել. 40 խաղ թիմը տանը չէր պարտվել, դա ակումբի ռեկորդի կրկնությունն էր, սակայն գերազանցել այն չհաջողվեց: Ի դեպ, սա Մոուրինյոյի 9-րդ պարտությունն էր Գվարդիոլային՝ նրանց մարզչական հակամարտությունում: Ուրիշ այլ մարզչի պորտուգալացին այսքան չի պարտվել: Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա, որքան կարելի է հասկանալ, Մոուրինյոն նրա վրա խաչ է քաշել, այնպես, որ նույնիսկ պահեստայինների թվում չի հայտավորում: Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2 Մարկուս Ռեշֆորդ, 45+2 – Դավիդ Սիլվա, 43, Նիկոլաս Օտամենդի, 54
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր