211652_close_icon
views-count19447 դիտում article-date 22:01 10-12-2017

Ամերիկյան ռազմական տեխնիկայի արկածները լեհական ավտոճանապարհին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան ռազմական շարասյունը Լեհաստանի արևմուտքում լռվել է ասֆալտապատ ճանապարհի հենց մեջտեղում, որի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Բեռնատարների շարասյունը հաջողությամբ շարժվել է Լյուբեն քաղաքի մոտ, երբ վարորդներից մեկը որոշել է ճանապարհի եզրին կանգնել և ստուգել բեռնատարի արգելակները: Սակայն դա նրա մոտ անհաջող է ստացվել և մեքենան թաղվել է ճանապարհամերձ ջրանցքում: Մեկ այլ բեռնատարով զինվորականները փորձել են դուրս բերել թաղված մեքենան, սակայն արդյունքում քարշակի դեր խաղացող բեռնատարն ինքն է կողաշրջվել: Շարասյունը ճանապարհ են վերադարձրել միայն դեպքի վայր եկած էվակուատորի շնորհիվ: Համացանցի լեհ օգտատերերը սկսել են իրար հարց տալ, թե ինչպես է մոլորակի ամենաառաջադեմ բանակը ետ մղելու «ռուսների հարձակումը», եթե նրանք չեն կարողանում նույնիսկ մի ջրանցքի հարցը լուծել: «Նման դաշնակիցով մեր գործերը վատ են», տխրությամբ նշել է օգտատերերից մեկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր