211652_close_icon
views-count11821 դիտում article-date 21:40 10-12-2017

Ռոմերոն ցանկանում է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել թիմը: 30-ամյա արգենտինացին մտահոգված է, որ խաղային ժամանակի բացակայության պատճառով կարող է զրկվել Արգենտինայի հավաքականի կազմում ԱԱ-2018 մեկնելու հնարավորությունից: Ռոմերոն իր ներկայացուցիչներին արդեն հայտնել է, որ համաձայն է մեկ այլ թիմում խաղալ մշտական հիմունքով: Այս մրցաշրջանում նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ընդամենը 4 խաղ է անցկացրել, իսկ ԱՊԼ-ում՝ ոչ մի խաղ: Սակայն սպասվում է, որ Ժոզե Մոուրինյոն դեմ կլինի իր պահեստային դարպասապահի տրանսֆերին:

Նմանատիպ նյութեր