211652_close_icon
views-count6271 դիտում article-date 18:42 10-12-2017

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ մեքենաների համար դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ Է: Մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում ժամանակավորապես երթևեկել Վարդենյաց լեռնանցքով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր