211652_close_icon
views-count3907 դիտում article-date 16:29 10-12-2017

Նեթանյահուն մեղադրել է ԵՄ-ին երեսպաշտության և երկակի ստանդարտների մեջ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Եվրամիությանը մեղադրել է երեսպաշտության և Երուսաղեմի հարցում երկակի ստանդարտների մեջ։ Այդ մասին նա հայտնել է այսօր Բրյուսել թռչելուց առաջ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Վերջինիս խոսքով՝ ինքը հարգում է Եվրոպային, սակայն պատրաստ չէ ընդունել նրա երկակի ստանդարտները։ «Ես Եվրոպայից հայտարարություններ եմ լսում, որ քննադատում են նախագահ Թրամփի հայտարարությունը, սակայն չեմ լսել որևէ քննադատություն՝ ուղղված Իսրայելի տարածքը նրանց կողմից հրթիռահարելու մասին։ Ես պատրաստ չեմ ընդունել այդ երկերեսանիությունը»,-նշել է Նեթանյահուն։ Նշենք, որ վաղը Իսրայելի վարչապետը Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների առաջնորդների հետ հանդիպում է ունենալու։

Նմանատիպ նյութեր