211652_close_icon
views-count6319 դիտում article-date 15:42 10-12-2017

Իսրայելական բանակը ոչնչացրել է Գազայի հատվածից դեպի Իսրայելի տարածք հասնող գաղտնի թունելը

Իսրայելցի զինվորականներն այսօր Գազայի հատվածից դեպի երկրի հարավային շրջանները տանող գաղտնի թունել են հայտնաբերել և ոչնչացրել այն։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, ճեպազրույցում հայտնել է Իսրայելի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Քոնրիկուսը։ Թունելը սկսում էր Խան-Յունիս քաղաքից և մի քանի հարյուր մետր խորանում դեպի իսրայելական տարածքը։ Սա թվով երկրորդ թունելն է, որը վերջին 1.5 ամսվա ընթացքում իսրայելական բանակը հայտնաբերել է։ Քոնրիքուսի խոսքով՝ այն փորձել էին «Համաս» խմբավորման անդամները։

Նմանատիպ նյութեր