211652_close_icon
views-count8607 դիտում article-date 15:11 10-12-2017

Իրանի արձագանքը՝ Երուսաղեմի մասին ԱՄՆ նախագահի որոշմանը

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին անմիտ քայլ է անվանել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու, ինչպես նաև ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումները, հաղորդում է IRNA-ն։ «Նույնիսկ ԱՄՆ-ի ընկերներն են քննադատել այդ չհիմնավորված քայլը»,-այսօր խորհրդարանի նիստում հայտարարել է Լարիջանին։ Նա հավելել է, որ քաղաքական մի շարք ակնառու գործիչներ ու միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ը, Եվրոպական Միությունը, նախազգուշացրել են ԱՄՆ-ին այն հետևանքների մասին, որը կարող է ունենալ, եթե ամերիկյան դեսպանատունը տեղափոխվի։ «ԱՄՆ-ի նախկին նախագահներից և ոչ մեկը նման անխելք քայլ չէր անի»,-հավելել է Լրիջանին։

Նմանատիպ նյութեր