211652_close_icon
views-count18771 դիտում article-date 14:55 10-12-2017

Վրաստանում մտադիր չեն հրաժարվել Սաակաշվիլիի արտահանձնումից

Պաշտոնական Թբիլիսին շարունակելու է Կիևից պահանջել երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնումը։ Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի մշակույթի նախարար Միխայիլ Գեորգաձեն, փոխանցում է Tass-ը։ «Ոչ ոք մտադիր չէ չեղարկել այդ հայցը։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ ուկրաինական կողմը շատ հարցեր ունի՝ նրա հետ կապված։ Տեսնենք, թե հետագա իրադարձություններն ինչպես կծավալվեն»-ասել է նախարարը։ Հիշեցնենք, որ այս պահին Սաակաշվիլին մեկուսարանում է գտնվում, իսկ շենքի շուրջը 24 ժամ հսկում են նրա համախոհները։

Նմանատիպ նյութեր