211652_close_icon
views-count6017 դիտում article-date 13:24 10-12-2017

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահին՝ վերանայել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումը

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերանայել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումը և ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մտադրությունը։ Նշենք, որ Սաուդյան Արաբիան Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցն է տնտեսական, ռազմական ու քաղաքական ոլորտներում։ Հայտարարությունը նա արել է Կահիրեում կայացած Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը։ Վերջինս հավելել է, որ համաշխարհային հանրությունը պետք է ակտիվացնի պաղեստինյան խնդիրը լուծելու ուղղությամբ իր ջանքերը։

Նմանատիպ նյութեր