211652_close_icon
views-count28843 դիտում article-date 23:41 09-12-2017

Յակուտիայում խոշոր ավտովթարից այրվել են երկու մեքենաները. զոհվել է 9 մարդ. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Յակուտիայում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որը խլել է 9 մարդու կյանք, այդ թվում՝ 2-ամյա երեխա, ևս երեքը՝ ծանր վնասվածքներ են ստացել: Պատահարը տեղի է ունեցել Ռուսաստանի Յակուտիայի Մեգինո-Կանգալասկի շրջանում: Նիժնի Բեստյախ բնակավայրից 16կմ հեռավորության վրա, ՈւԱԶ միկրոավտոբուսը ճակատ-ճակատի բախվել է ԿԱՄԱԶ բեռնատարի հետ, որից հետո երկու տրանսպորտային միջոցներն էլ այրվել են: Նախնական տվյալներով, միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի, որից հետո էլ բախվել է ԿԱՄԱԶ-ին: Նշենք, որ ողբերգության առթիվ Յակուտիայում սուգ է հայտարարված:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր