211652_close_icon
views-count12227 դիտում article-date 22:17 09-12-2017

Հյուսիսային Կորեան Թրամպին խելագար է անվանել՝ Երուսաղեմի համար

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի որոշումը՝ Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք: Մասնավորապես, ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն Վաշինգթոնի նման գործողությունները որակել է «միջազգային հանրության հանդեպ բացահայտ արհամարանք և վիրավորանք»: Փհենյան չի զարմացել Երևսաղեմի հարցով ԱՄՆ-ի որոշումից. «Դրա մեջ տարօրինակ ոչինչ չկա, քանի որ Թրամպը մարազմատիկ խելագար է»: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ-ը՝ որոշելով իր դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, բոլորին ցույց տվեց, թե ով է «գլոբալ աշխարհի քայքայողն ու միջազգային հանրության խուլիգանը»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Թրամպը հայտարարեց Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու մասին: Դրանից հետո Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում բողոքի զանգվածային ընդվզումներ սկսվեցին, որոնք վերաճեցին իսրայելական ոստիկանության հետ բախումների:

Նմանատիպ նյութեր