211652_close_icon
views-count13981 դիտում article-date 18:07 09-12-2017

London Chess Classic սուպերմրցաշար. Արոնյան-Նակամուրա. ուղիղ միացում

Լոնդոնում մեկնարկում է London Chess Classic գերմրցաշարի 7-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Հայ գրոսմայստերն այս մրցաշարում առայժմ միայն ոչ-ոքիներ է խաղացել: Ինչ որ տեղ Արոնյանը չի ձգտում խաղալ իր ուժերի ամբողջ ծավալով, քանի որ մրցաշարը պետք է տա այն հարցի պատասխանը, թե ով կնվաճի աշխարհի չեմպիոների հավակնորդների մրցաշարի վերջին ուղեգիրը: Արոնյանը՝ որպես Աշխարհի գավաթակիր, արդեն ապահովել է իր տեղը հավակնորդների մրցաշարում: Միակ ուղեգրին հավակնում են Ֆաբիանո Կարուանան և Մաքսիմ Վաշիեր-Լագրավը: Առայժմ ուղեգրին մոտ է ամերիկացի գրոսմայստերը: Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Կարուանա՝ 4 միավոր, Նեպոմնյաշչի՝ 3.5, Վաշյե-Լագրավ, Սո, Կարլսեն, Նակամուրա, Արոնյան՝ 3-ական միավոր, Անանդ, Կարյակին, Ադամս՝ 2.5-ական միավոր: Արոնյան-Նակամուրա պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր