211652_close_icon
views-count3968 դիտում article-date 17:48 09-12-2017

Մենք հավատարիմ ենք մեր արժեքներին, մեր քաղաքացիներին և մեր Աստծուն, Թրամփ

«Ամերիկան այն ազգն է, որը Պանամայի ջրանցք է փորել, հաղթել է համաշխարհային երկու պատերազմ, մարդուն հասցրել է լուսին և ծնկի է բերել կոմունիզմը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պենսակոլա քաղաքում իր համախոհների առաջ ունեցած ելույթում: Հաղորդում է [url=http://www.foxnews.com/politics/2017/12/08/trump-holds-rally-in-florida-live-blog.html]foxnews[/url]-ը: Թրամփը հայտարարել է, որ իրենք բոլորը՝ գյուղի և քաղաքի բնակիչները, սևերը, թե շագանակագույնները կամ սպիտակները, լսել են այդ ամենը առաջ, բոլորի մեջ հոսում է միևնույն կարմիր արյունը: «Մենք ողջունում ենք միևնույն մեծ ամերիկյան դրոշը: Մեզ ստեղծել է միևնույն ամենակարող Աստված»,- հայտարարել է Թրամփը: Նա հայտարարել է, թե այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ կունենա համոզմունքներով ամրապնդված խիզախություն, ամերիկացիների համար չի կարող լինել անիրականանալի նպատակ: «Քանի մենք հավատարիմ ենք մեր արժեքներին, մեր քաղաքացիներին և մեր Աստծուն, մենք չենք պարտվի»,- հայտարարել է Թրամփը:

Նմանատիպ նյութեր