211652_close_icon
views-count24119 դիտում article-date 15:11 09-12-2017

Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված Ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 24–ամյա ուսանողը կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հարութ Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Փայլակ Մարտիրոսյանի նկատմամբ, ով կասկածվում է հրազենի նմանվող առարկայով դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Փ. Մարտիրոսյանը կալանավորվել է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/30/1083581/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 30-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հարութ Մանուկյանի որոշմամբ ձերբակալվել էր Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Փայլակ Մարտիրոսյանը։ Վերջինս կասկածվում է նոյեմբերի 28-ին բժշկական դիմակով զենքի նմանվող առարկայով Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղի աշխատակցից 292 հազար դրամ ավազակային հարձակման եղանակով հափշտակելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Փ. Մարտիրոսյանը Ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող է։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հանցագործությունը բացահայտելու համար օպերատիվ-հետախուզական և քննչական խմբերը ղեկավարել էին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, Երևանի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչականբաժնի պետ Վիգեն Մեսրոպյանն ու տեղակալ Հարութուն Բաղմանյանը։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Երկրորդ տեսանյութը՝ Police.am-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր