211652_close_icon
views-count21012 դիտում article-date 11:45 09-12-2017

Վարդենիսի համայնքապետարանը հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթ

Վարդենիսի համայնքապետարանը, Ամանորի տոներին ընդառաջ, հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել Վարդենիս համայնքի բոլոր կազմակերպությունները և անհատ քաղաքացիներ: Մրցույթը կանցկացվի հիմնական 3 անվանակարգերում` 1.Լավագույն տոնական ձևավորված կազմակերպություն 2. Լավագույն տոնական ձևավորված պատշգամբ 3. Լավագույն տոնական ձևավորված կառույց: Հիմնական պահանջները` Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 24-ը ներառյալ տոնական ձևավորումների լուսանկարները ուղարկել [color=#EF2929][email protected][/color] Էլ.հասցեին՝ հստակ նշելով կազմակերպության կամ ձեռնարկության անվանումը, ինչպես նաև կոնտակտային անձի անունն ու հեռախոսահամարը՝ հետադարձ կապ ապահովելու համար: Կամ լուսանկարները ներկայացնել Վարդենիսի համայնքապետարանի աշխատանքի և սոցիալական բաժին: Մրցույթի շրջանակում առանձնակի կկարևորվեն յուրօրինակ և համաչափ ձևավորված աշխատանքները: Ցանկալի է, որ ձևավորումներում օգտագործվեն Վարդենիսի համար այս տարի խորհրդնշական դարձած կարմիրն ու ոսկեգույնը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր