211652_close_icon
views-count4996 դիտում article-date 10:25 09-12-2017

Գազայի հատվածից արձակած հրթիռը պայթել է Իսրայելի տարածքում

Գազայի հատվածից արձակած հրթիռը պայթել է Իսրայելի Սդերոտ քաղաքում: Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշպանության բանակի մամլո ծառայության հայտարարությունը: Նշվում է, որ պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, որոնք կայանված են եղել տվյալ տարածքում: [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/08/1084224/]Հիշեցնենք[/url], որ երեկ՝ դեկտեմբերի 8-ին, մի շարք մուսուլմանական երկրներում բողոքի ցույցեր էին անցկացվել ընդդեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման։ Հորդանանի մայրաքաղաք Ամանում հինգերորդ նամազից հետո երթ էր սկսվել, որին մասնակցել են խորհրդարանի անդամներ, մի շարք քաղաքական կուսակցությունների առաջնորդներ ու հասարակ մարդիկ։ Թուրքիայի Ստամբուլ, Անկարա, Բուրսա, Քոնյա, Էսքիշահր, Մանիս քաղաքներում ևս երթեր են անցկացվել, որոնք ղեկավարել են հասարակական կազմակերպություններ։ Ոստիկանությունը չի միջամտել երթերին։

Նմանատիպ նյութեր