211652_close_icon
views-count8436 դիտում article-date 10:14 09-12-2017

Մի շարք քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ են սկսվել. ստուգում են խցերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ են սկսվել: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ստուգումները իրականացնում է ՔԿ վարչությունը: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ ստուգումները եղել են սննդի բաժնում, քրեակատարողական հիմնարկի խցերում, բուժսպասարկման բաժնում և այլ վայրերում, իսկ թե ինչ խախտումներ են հայտնաբերվել, մեզ դեռևս հայտնի չէ: «Ժողովուրդ»-ը մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՔԿ վարչություն, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ այս պահին նման բան չկա, սակայն պարբերաբար ստուգման գործընթացներ իրականացվում են՝ հնարավոր բացասական դրսևորումները բացառելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր