211652_close_icon
views-count23940 դիտում article-date 11:08 09-12-2017

ՀՀԿ Արմավիրի ԵԿ-ի ներկայացուցիչները հաճելի անակնկալներով, հետաքրքիր խաղերով ու նվերներով այցելեցին հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող «Հույսի Մեծամոր» ՀԿ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Այդ առիթով երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀԿ Արմավիրի երիտասարդական կառույցի ներկայացուցիչների նախաձեռնությամբ, ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ պարոն Ա. Ղահրամանյանի հովանավորությամբ, տեղի ունեցավ այց ք. Մեծամորում գործող, հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող «Հույսի Մեծամոր» ՀԿ: ՀՀԿ Արմավիրի ԵԿ երիտասարդները Ա. Ղահրամանյանի ողջույնի խոսքը փոխանցեցին կենտրոնի շահառու երեխաներին, աշխատակիցներին, որտեղ նշվում էր, որ յուրաքանչյուր ոք ունի հավասար իրավունքներ, հաշմանդամություն ունեցող անձը չպետք է իրեն մենակ զգա, այլ հասարակության լիարժեք անդամ: Երիտասարդները հաճելի անակնկալներով, հետաքրքիր խաղերով ու նվերներով ավելի ուրախ և հիշվող դարձրեցին ցերեկային կենտրոնի 20 շահառու երեխաների օրը: Նրանց ողջունեց ուրախ ծաղրածուն, կազմակերպվեցին խաղեր, մրցույթներ, ինչին սիրով միացան նաև ՀՀԿ Արմավիրի ԵԿ երիտասարդները: Երեխաների վառվռուն աչքերն ու շնորհակալ հայացքները լավագույնս արտահայտում էին այն անկեղծ հուզմունքը, որ ունեին անակնկալ այցելությունից: Հյուրերը կենտրոնին նվիրեցին զարգացնող խաղեր և գրենական պիտույքներ՝ կենտրոնի երեխաների առօրյա կիրառման համար: «Հույսի Մեծամոր» ՀԿ նախագահ Մ. Սեդրակյանը շնորհակալություն հայտնեց և շատ կարևորեց այսօրինակ ուշադրությունը հաշմանդամ երեխաների նկատմամբ: Երիտասարդները խոստացան կրկին հյուր գալ, քանի որ խոցելի խմբերը մշտապես գտնվում են ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ պարոն Ա. Ղահրամանյանի ուշադրության կենտրոնում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր